Լրահոս

25.09.2013 09:34


Հրդեհ «Գրանդ Քենդի» ՓԲԸ-ի տարածքում

Հրդեհ «Գրանդ Քենդի» ՓԲԸ-ի տարածքում

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 06.57-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մասիսի փողոցի թիվ 31 հասցեում գտնվող «Գրանդ Քենդի» ՓԲԸ-ի տարածքում:

Դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է երկհարկանի շենքի առաջին հարկի ստվարաթղթի արտադրամասում (մոտ 650 քմ):
Այս պահի դրությամբ դեպքի վայրում աշխատում են 12 մարտական հաշվարկ, 2 ավտոսանդուղք և մեկ գազածխապաշտպան օղակ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը