Լրահոս

24.09.2013 17:04


Ամերիկյան բանակում մասամբ կարգելվեն դաջվածքները

Ամերիկյան բանակում մասամբ կարգելվեն դաջվածքները

ԱՄՆ զինված ուժերի ղեկավարությունը մտադիր է արգելել դաջվածքները ծնկից ներքև ընկած հատվածում, արմունկների, ինչպես նաև պարանոցի վրա։ Առաջարկի հեղինակը բանակի նախարար Ջոն Մաքհյուն է։ «Լենտա.ռու»–ի փոխանցմամբ՝ կանոնադրության մեջ արված փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 30-60 օրվա ընթացքում։

Որոշումն առաջին հերթին կվերաբերի նորակոչիկներին։ Ըստ «The Huffington Post»–ի՝ վաղուցվա ծառայողները կարող են չհրաժարվել իրենց դաջվածքներից։ Այնուամենայնիվ, բոլոր զինծառայողները պարտավոր են ղեկավարությանը զեկուցել իրենց մարմինների վրա տեղ գտած բոլոր պատկերների մասին։ Եթե դաջվածքներն ունենան ռասիստական, սեքսուալ կամ ծայրահեղական ենթատեքստ, զինծառայողները պարտավոր են վերացնել դրանք իրենց հաշվին։

Այս խորագրի վերջին նյութերը