Լրահոս

24.09.2013 11:30


Օբաման խոստովանել է, որ չի ծխում՝ վախենալով կնոջից

Օբաման խոստովանել է, որ չի ծխում՝ վախենալով կնոջից

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այս խոսքերը հրապարակային չեն եղել և տարածվել են միացրած ձայնագրիչի շնորհիվ, երբ Օբաման և ՄԱԿ հատուկ զեկուցող Մաինա Կիային զրուցելիս են եղել Նյու–Յորքի ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի սրահներից մեկում։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

«Հուսով եմ՝ Դուք թողել եք ծխելը»,–հարցրել է Օբաման զրուցակցին։ Վերջինը խոստովանել է, որ ժամանակ առ ժամանակ ծխում է, և իր հերթին նույն հարցով դիմել է ԱՄՆ նախագահին։ Օբաման խոստովանել է, որ արդեն 6 տարի է, ինչ չի ծխում, և ժպիտով ասել, որ վատ սովորությունը թողել է առաջին տիկնոջից ունեցած վախից։

Օբամայի՝ ծխելու մասին լուրերը տարածվել էին դեռ 2008թ. նախագահական ընտրություների շեմին։ ԱՄՆ–ում քաղաքական գործիչների վատ սովորությունները լայն քննարկումների առարկա են դառնում։ Ամերիկյան «Fox News» հեռուստաալիքն անգամ հարցում էր անցկացրել հեռուստադիտողների շրջանում՝ պատրա՞ստ են արդյոք նրանք նախագահ ընտրել ծխողին։

2012–ին առաջին տիկին Միշել Օբաման էլ հարցազրույցում նշել էր, որ ամուսնուն օգնել են ծխելը թողնել աղջիկները՝ Մալիան և Սաշան։

Այս խորագրի վերջին նյութերը