Մեկնաբանություն

23.09.2013 18:25


«Ռուսամետ» Սերժն ու «արևմտամետ» Տիգրանը

«Ռուսամետ» Սերժն ու «արևմտամետ» Տիգրանը

Սեպտեմբերի 3–ից հետո Սերժ Սարգսյան–Տիգրան Սարգսյան զույգի մոտ դերափոխություն է տեղի ունեցել։ Եթե նախկինում Սերժը «արևմտամետ» էր խաղում, իսկ Տիգրանը՝ «ռուսամետ», ապա այժմ հակառակն է։

ԵՄ–ի հետ 4 տարի բանակցած և 4 ժամում Մաքսային միություն մտնելու որոշում կայացրած Սերժ Սարգսյանն այժմ ներկայանում է որպես Հայաստանի ամենառուսամետ գործիչն ու քծնում անգամ Մոսկվայի քաղաքապետին։ Իսկ ահա օֆշորի Տիկոն, դեմքին խորհրդավոր հայացք տալով, հասկացնում է, թե իբր ինքը դեմ է Մաքսային միություն մտնելուն, բայց արի ու տես, որ կառավարությունը որոշում է կայացրել այդ միությանը Հայաստանի անդամակցությունն ապահովելու համար աշխատանքային խմբեր ստեղծել։

Եթե նախկինում քաղաքական ու քաղաքացիական դաշտի «դհոլներին» ու «ազնիվ քյարփինջներին» փորձում էին «արևմտամետ» Սերժ Սարգսյանի տակ աշխատացնել, ապա նույն այդ խմբերին հիմա ուզում են տեղավորել Տիգրան Սարգսյանի մոտ։

Ուշագրավն այն է, որ Տիգրանը մինչև սեպտեմբերի 3–ը «տակից» խաղեր էր տվել ռուսների հետ ու այդ ամենը շարունակվում է։ Սերժ Սարգսյանն էլ իր հերթին «վրայից» է տրվում նույն ռուսներին ու «տակից» օգտագործում «արևմտամետներին» ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ՝ ձեռքի հետ քսի տալով Պուտինի վրա («քաղաքացիականների» համար Պուտինն շատ անշառ թիրախ է. հա՛մ հայրենասեր են երևում, հա՛մ էլ ստամոսքսի հարց են լուծում)։

Մի խոսքով, Սերժ Սարգսյանի երկակի խաղն ու «նախաձեռնողականությունը» շարունակվում է։ Նպատակը կրկին նույնն է՝ մնալ աթոռին ու «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման գործիք հանդիսացող Տիգրան Սարգսյանի միջոցով հնարավորինս «ատկատամետ» դարձնել Հայաստանի տնտեսությունն ու բազմապատկել կապիտալի կուտակման նախնական փուլում ձեռքբերածը։ Այլ նպատակ Բաղրամյան 26–ում 2008–ից սկսած չեն ունեցել, չունեն և չեն ունենալու։ Իսկ «արևմտամետ» և «ռուսամետ» խաղալն ընդամենը «մուտիլովկա» է և գավառական «շուստրիություն»։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ «Խոխման» այն է, որ Տիգրան Սարգսյանը ռուսներին հավատարմության երդումներ է տալիս, բայց զուգահեռաբար իր շուրջն է հավաքում քաղաքկան դաշտի արտադրական թափոններ հանդիսացող «արևմտամետներին»։ Աչքիս վերջում խիարը կրկին թարս է բուսնելու։ Չնայած Տիգրանին արդեն ոչինչ չի փրկի։ Որքան էլ օֆշորի գործը փակեն, միևնույն է մի օր նա ստիպված է լինելու մանրամասներ ներկայացնել այդ թեմայով, և ոչ միայն այդ թեմայով։

Հ.Գ.-2: Լրագրողները վերջերս Տիգրան Սարգսյանից հետաքրքրվել են, թե եվրոպական հայացքների տեր վարչապետի համար ծանր չէ Մաքսային միություն մտնելու որոշումը։ Թե ինչ է պատասխանել նա, էական չէ, քանզի հարցն արդեն «դհոլային» բնույթ ունի։

Այդ ինչի՞ց ելնելով է հարց տվողը եկել այն եզրակացության, որ օֆշորային գոտիներում փողերի լավացմամբ զբաղվող և Սերժ Սարգսյանի դիպուկ բնորոշմամբ՝ բյուջեն «ատկատահան» անող Տիգրանը եվրոպական արժեքների կրող է։ Մեռելոցնե՞րն են բերել այդ եզրահանգման, թե՞ դրսից վերցրած վարկերի փոշիացումը։

Իրականությունն այն է, որ Տիգրանը «քյառթ» է և՛ իր արժեհամակարգով, և՛ իր կառավարման մշակույթով։ Նա գանձագողության քայլող մարմնավորում է (Վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանին հարցրեք, կպատմի)։ Հետևաբար՝ «Տիգրան Սարգսյան» և «եվրոպական արժեքներ» բառերը մեկ նախադասության մեջ դնելը գեղամյանություն է կամ անմեղսունակություն։

Եվրոպական արժեքների ավելի ֆունդամենտալ վարկաբեկում դժվար էր պատկերացնել։

Այս խորագրի վերջին նյութերը