Լրահոս

23.09.2013 22:46


«Ինսթագրամ»–ում Ռիհաննայի լուսանկարը հազվագյուտ կապկի հետ ձերբակալության պատճառ է դարձել

«Ինսթագրամ»–ում Ռիհաննայի լուսանկարը հազվագյուտ կապկի հետ ձերբակալության պատճառ է դարձել

Թայլանդի ոստիկանության ուշադրությունն է գրավել «Ինսթագրամ»–ում Ռիհաննայի տեղադրած լուսանկարը հազվագյուտ պրիմատի հետ։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Ապօրինի գործունեություն ծավալելու մեղադրանքով ձերբակալվել են երկու կասկածյալ: Վերջիններս Թայլանդի Փհուկետ կղզում զբոսաշրջիկներին առաջարկել են նկարահանվել կապիկների հետ: Ցանկացողներից մեկն էլ Ռիհաննան է եղել: Ոստիկանները նկարի օգնությամբ գտել են ճշգրիտ վայրը, ուր կայացել է ապօրինի «գործարքը», և ձերբակալել դրանում մեղադրվողներին։

Թայլանդական օրենսդրությունը Կարմիր գրքում ընդգրկված վայրի կենդանիներին շահագործելու միջոցով ապօրինի բիզնեսի համար մինչև 4 տարի ազատազրկում է նախատեսում:

Այս խորագրի վերջին նյութերը