Լրահոս

23.09.2013 11:43


Արդեն 5 երկիր հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ–2014»–ին

Արդեն 5 երկիր հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ–2014»–ին

Մայիսի 6-10–ը Կոպենհագենում կայանալիք «Եվրատեսիլ–2014» երգի միջազգային մրցույթին 5 երկիր չի մասնակցի։ Այս անգամ «Միացե՛ք մեզ» կարգախոսի ներքո անցկացվելիք մրցույթից հրաժարվել են Խորվաթիան, Չեխիան, Սլովակիան, Լյուքսեմբուրգը և Անդորրան։

Խորվաթիան դեռ օրեր առաջ էր պարզաբանել, որ պատճառը երկրի տնտեսական ճգնաժամն է, ինչպես նաև արժանավոր մասնակիցների բացակայությունը։

Տնտեսական խնդրի, ինչպես նաև երկրի բնակչության շրջանում «Եվրատեսիլի» նկատմամբ հետաքրքրության կորստի հետ է կապված նաև Լյուքսեմբուրգի, Չեխիայի և Անդորրայի որոշումը։

Սլովակիան էլ պատճառաբանել է, որ երբեք չեն հաղթել այդ մրցույթում, հետևաբար, «Եվրատեսիլն» իրենց հնարավորություններից վեր է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը