Լրահոս

21.07.2009 12:59


Արամ Գ. Սարգսյան. «ԼՂՀ մասնակցությունը բանակցություններում այլևս որևէ մեկի մոտ կասկածի առարկա չի հանդիսանում»

«Ղարաբաղի հիմնահարցի գլխավոր խնդիրը, նրա կարգավիճակի հարցն է։ Եվ եթե այն չի կարգավորվում, ապա չի կարող կարգավորվել և ո՛չ մի ուրիշ հարց։ Շատ ուրախ ենք, որ այս հարցում ՀԴԿ դիրքորոշումը համընկնում է հանրապետության նախագահի դիրքորոշման հետ, որը նա երեկ արտահայտեց»,-ասել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ ԼՂՀ մասնակցությունը բանակցություններում այլևս որևէ մեկի մոտ կասկածի առարկա չի հանդիսանում։ Այս առումով Արամ Սարգսյանը կարևորել է ԼՂՀ արտգործնախարարության հայտարարությունը։ Ըստ ՀԴԿ նախագահի՝ բանակցություններում, այս մանդատով և այս ֆորմատով, հեռանկար չկա. «Հեռանկարը կլինի այն ժամանակ, երբ երկու հասարակությունների միջև վստահության մթնոլորտ կձևավորվի։ Ադրբեջանում այլևս, որպես թշնամի, չեն ստեղծի հայի կերպար, Հայաստանում էլ կհարմարվեն այն մտքի հետ, որ նրանց հետ պետք է ունենալ բարիդրացիական հարաբերություններ»։ Անդրադառնալով այն խոսակցություններին, որ հիմնահարցի կարգավորման գործընթացում հնարավոր է լինեն արտաքին ճնշումներ՝ Արամ Սարգսյանն ասել է, որ դրանք ընդամենը խոսակցություններ են։

 

Այս խորագրի վերջին նյութերը