Կարծիք

23.09.2013 09:43


Մերի Մովսիսյան. «Երբ ռեժիմը վախեցած է»

Մերի Մովսիսյան. «Երբ ռեժիմը վախեցած է»

Անկախության երթի ժամանակ ՀՀ ոստիկաններն ապահովելով երթի մասնակիցների անվտանգությունը` շղթա էին կազմել Բաղրամյանի ամբողջ երկայնքով: Մի պահ ստացվեց այնպես, որ երթի մասնակիցների ընթացքն արագացավ, և ոստիկաններն ստիպված եղան շղթան պահելով վազել (աչքերս չտեսնեին, թե ինչպես Վովա Գասպարյանը լավ չէր հաշվարկել ոստիկանների անհրաժեշտ քանակը երթի մասնակիցների «անվտանգությունն ապահովելու համար», այ, այ, այ, այ, բա այդպիսի վրիպում կանի՞ ՀՀ ոստիկանության պետը): Ոստիկանների վազքի ընթացքում հանկարծ «շղթան» ընդհատվեց, ու այդ պահին պետք էր միայն տեսնել անվտանգության աշխատակիցների այլայլված, տագնապած ու վախեցած դեմքերը, որ հիմա երթի մասնակիցները «կճղեն» ու կանցնեն փողոցը՝ Բաղրամյան 26-ի մայթ: Մի կին, նկատելով, որ ոստիկանները իրոք բավականին հուզվեցին, առաջարկեց օգնել իրենց ու պահել «շղթան»՝ փորձելով, այդպիսով, մեղմել նրանց տագնապը:
Այդ հայ կնոջ քայլը ոչ այլ ինչ էր, քան պատասխան վախեցած ռեժիմին, որ հայ ժողովուրդը ու ՀՀ քաղաքացին վերացական երևույթ չեն, և, ի տարբերություն կառավարող էլիտայի, կողմ չէ բռնությունների: Հայը՝ ՀՀ քաղաքացին, պարզապես ուզում է ապրել ու արարել իր երկրում, զգալ իրեն լիարժեք մարդ իր պետության մեջ: Զբաղվել իր սիրելի գործով՝ այդպիսով ներդրում կատարելով երկրի զարգացման ու հզորացման մեջ...
Ինչպես ասում են՝ «У страха глаза велики»

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը