Կարծիք

22.10.2013 20:05


Արեգ Գևորգյան.

Արեգ Գևորգյան.

Ելնելով հետերթային տրամադրություններից՝ կարելի է ենթադրել, որ ոմանք հիասթափվել են երթի հաջող անցնելու պատճառով: Իհարկե, ոմանցից գլխավորը Սերժ Սարգսյանն է:

Իմ ընկալմամբ, հաջողված երթը ` բարձր էներգետիկայով, մարդկանց մեծ քանակով և ճիշտ թիրախներով անցկացված երթն է: Անկախության երթը ներառել էր այս բոլոր չափորոշիչները` երթին մասնակցում էին մոտ 1000 մարդ (հաշվի առնելով քաղաքացիների վերջերս նկատվող պասիվությունը և իրազեկման սակավ ռեսուրսները կարելի է ասել, որ մեծ թիվ է), գրեթե բոլոր մասնակիցները ցուցաբերում էին բավականին բարձր ակտիվություն և ամենակարևորը` բողոքի թիրախը` Սերժ Սարգսյանը, իրական էր և վտանգավոր ռեժիմի համար:

Իհարկե, այս ամենի արդյունքում երթի վերահսկողության, թիրախների լղոզման, Սերժ Սարգսյանի համար անվտանգ ուղղությամբ տանելու փորձը տապալվեց:

Շատ նորմալ է, որ այսպիսի հաջողված երթը կարող է առաջացնել թիրախների շեղման պատվավոր գործը ստանձնած շրջանակների նյարդային ջղաձգումները: Բայց ինչպես ասում են «после драки кулаками не машут»:

Երթը ավարտվեց առնվազն 1:0 հաշվով ի օգուտ ազատ և անկախ Հայաստանի:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/aregface?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը