Լրահոս

21.09.2013 21:53


Անկախության երթի մասնակիցները պահանջել են Սերժ Սարգսյանի հրաժարականը (տեսանյութ)

Անկախության երթի մասնակիցները պահանջել են Սերժ Սարգսյանի հրաժարականը (տեսանյութ)

Ինչպես և նախատեսվել էր, այսօր՝ ժամը 16։00–ին, Անկախության համազգային երթ տեղի ունեցավ։ Այն մեկնարկեց Ազատության հրապարակից դեպի Հյուսիսային պողոտա, Ամիրյանփողոց, Մաշտոցի պողոտա, Բաղրամյան-26, այնուհետև՝ կրկին Ազատության հրապարակ։

Երթի մասնակիցները պարզել էին «Պետական դավաճանը պետք է պաշտոնանկ արվի», «Սա հանրապետություն է, ոչ թե բռնապետություն» և նմանատիպ այլ գրություններով պաստառներ։

Ինչպես նաև պահանջում էին Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը՝ բացականչելով «Սերժի՛կ, հեռացիր», «Ամոթ», «Մենք ենք տերը մեր երկրի», «Ազատ, անկախ Հայաստա՛ն», «Սերժ Սարգսյանի հետ բոլոր ճանապարհները տանում են դեպի փակուղի», «Չեբուռաշկա» և այլն։

Երթը, սակայն, հարթ չի անցել։ Ոստիկաններն արգելել են ցուցարարներին բարձրանալ Բաղրամյան պողոտայով և մոտենալ նախագահական նստավայրին։ Այդ պահին էլ բախում է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև, ինչից հետո ցուցարարներին հաջողվել է շրջանցել ոստիկանական հոծ պատնեշը և հասնել մինչև Բաղրամյան 26:

Մանրամասները` տեսանյութում

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը