ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա առիթով
Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Անկախության 22-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Անվիճելի փաստ է, որ անկախ պետականությունը յուրաքանչյուր ազգի գոյատևման, զարգացման ու բարգավաճման կարևորագույն երաշխիքն է: Արդեն 22 տարի մենք վայելում ենք անկախության բերկրանքը, օգտագործում սեփական հայրենիքում ազատ ապրելու և արարելու մեզ ընձեռնված հնարավորությունը: Այս տարիների ընթացքում մեր նորանկախ հանրապետությունն անցել է բազմաթիվ փորձությունների միջով, սակայն հայի անկոտրում կամքն ու մաքառման ոգին հաղթահարել են բոլոր դժվարությունները: Հայաստանի անկախությունն այն փարոսն է, որի շուրջ համախմբված են աշխարհասփյուռ մեր միլիոնավոր հայրենակիցները, որոնցից յուրաքանչյուրի սրտում արմատավորված է ազգային պետականության գաղափարը: Անկախությունը բարձրագույն արժեք է յուրաքանչյուրիս ու բոլորիս համար:
Գնահատենք այս անկախությունը, համախմբվենք այս արժեքի շուրջ և միասնական ջանքերով յուրաքանչյուրս մեր լուման ներդնենք մեր երկրի, մեր հայրենիքի բարգավաճման գործում: Վստահաբար, միայն այս դեպքում մեր սերունդները կապրեն առավել հզոր և օր օրի զարգացող Հայաստանում:
Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս այս կարևոր հոբելյանի կապակցությամբ՝ մաղթում եմ մեր պետությանն ու ժողովրդին խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում: