Պուտինը շնորհավորել է Հայաստանի անկախության կապակցությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և համայն հայությանը շնորհավորել է ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Այս մասին ասված է ՌԴ նախագահի պաշտոնական կայքում։
Պուտինը բարձր է գնահատել սոցիալ–տնտեսական, գիտատեխնիկական և մշակութային զարգացման արդիական խնդիրները լուծելու հարցում Հայաստանի հաջողությունները։
ՌԴ նախագահը նաև ընդգծել է, որ հայ–ռուսական հարաբերությունները, որոնք խոր պատմական արմատներ ունեն, հասել են փոխգործակցության գործընկերության մակարդակի և շարունակում են ինտենսիվորեն զարգանալ, ինչը և մասնավորապես հաստատում են վերջերս Մոսկվա Սերժ Սարգսյանի կատարած այցելության արդյունքները։
Բացի այդ, Պուտինը համոզմունք է հայտնել, որ երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման ապահովման համար երկրների համատեղ ջանքերով կընդլայնվի կառուցողական փոխգործակցությունն ամենատարբեր ձևաչափերում, այդ թվում՝ Մաքսային միությանը Հայաստանի միանալու համատեքստում, ինչը, ըստ ՌԴ նախագահի, անկասկած, բխում է երկու երկրների եղբայրական ժողովուրդների բուն շահերից։

7or.am