Կարծիք

20.09.2013 20:00


Կա՛մ դու Սերժ Սարգսյանի տակ ես, կամ Սերժ Սարգսյանի դեմ

Կա՛մ դու Սերժ Սարգսյանի տակ ես, կամ Սերժ Սարգսյանի դեմ

Այսօր ընդդիմադիր կամ ոչ իշխանական դաշտը բավականին բազմազան է, որի արդյուքնում այդ դաշտում ձևակերպվում են տարբեր թիրախներ: Իհարկե այս ամենին նպաստում է նաև Բաղրմայան 26-ը, արտոնելով ու խթանելով`լուսաբանելով, գովազդելով յուրաքանչյուր կեղծ թիրախ, քանի որ ինչքան շատ լինեն կեղծ թիարխները այնքան հեշտ կլինի Սերժ Սարգսյանին նորից ճողոպրել և մնալ «Սպիտակ տանը»:

Ժամանակն է, որպեսզի յուրքանչյուր իրեն ընդդիմադիր կամ իշխանական վերահսկողությունից դուրս գտնվող քաղաքացի հստակ գտնի իր տեղը բարիկադների այս կամ այն կողմում: Իսկ ընտրությունը շատ պարզ է՝ կա՛մ դու Սերժ Սարգսյանի տակ ես, կամ Սերժ Սարգսյանի դեմ:

Ի դժբախտություն «ընդդիմադիր ժողգործիքների»՝ Ազատիչի հիմնած համակարգում չկա ընկերության կամ գործընկերության ինստիտուտը: Նա միայնակ խաղացող է և չի պատրաստվում ինչ որ մեկի հետ կիսել իր իշխանությունը և ոչ էլ ընկերություն է առաջարկում։ Նրա առաջարկը մեկն է` փող կամ «կռիշ» անդադար հաճախորդացման դիմաց, այսինքն` երբ ուզի, ոնց ուզի, ինչքան ուզի, ասել է թե` Սերժ Սարգսյանը առանց աշխատանքային պայմանգրի աշխատող է փնտրում:

Տաթևիկ Պողպատյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/pogp.tatev?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը