Բրիտանիան մտադիր է արգելել ծխելը Անգլիայի և Ուելսի բանտերում
Բրիտանական իշխանությունները մտադիր են 2015–ին արգելել ծխելը Անգլիայի և Ուելսի բոլոր բանտերում։ Այս մասին հայտնում է «Independent»–ը։ Այդ մտադրությունը, սակայն, հակասական արձագանքներ է առաջացրել. ոմանք կարծում են, որ այդ քայլը կբարձրացնի բանտարկյալների շրջանում կազմակերպվող ցույցերի թիվը։ «Չեմ կարծում՝ դա տեղին որոշում է. առանց այդ էլ բանտերում լարված մթնոլորտ է»,–ասել է բրիտանական բանտերից մեկի ներկայացուցիչը։ Նախագիծը պաշտպանող բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Էնդրյու Նիլսոնի խոսքերով՝ այդ կերպ պատժավայրերը հսկայական ճնշման կենթարկվեն։
Բրիտանիան մտադիր է արգելել ծխելը Անգլիայի և Ուելսի բանտերում
Բրիտանական իշխանությունները մտադիր են 2015–ին արգելել ծխելը Անգլիայի և Ուելսի բոլոր բանտերում։ Այս մասին հայտնում է «Independent»–ը։
Այդ մտադրությունը, սակայն, հակասական արձագանքներ է առաջացրել. ոմանք կարծում են, որ այդ քայլը կբարձրացնի բանտարկյալների շրջանում կազմակերպվող ցույցերի թիվը։
«Չեմ կարծում՝ դա տեղին որոշում է. առանց այդ էլ բանտերում լարված մթնոլորտ է»,–ասել է բրիտանական բանտերից մեկի ներկայացուցիչը։
Նախագիծը պաշտպանող բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Էնդրյու Նիլսոնի խոսքերով՝ այդ կերպ պատժավայրերը հսկայական ճնշման կենթարկվեն։