Ազատության հրապարակում երեկ երեկոյան տեղի ունեցած հանրահավաքից հետո ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն անհետացել է։ Ընկերները չգիտեն, թե որտեղ է նա։ Միայն որոշ խոսակցություններ են լսել, որ Վոլոդյա Ավետիսյանին Ռազմական ոստիկանություն են տարել։
«7օր»–ի հետ զրույցում ազատամարտիկ Ստեփան Ստեփանյանը (Ռեմբո) ասել է, որ ընկերները հենց նոր իրեն էլ են զանգահարել և տեղեկացրել, որ Վոլոդյան չկա։ Վարդաշենում բնակվող Ստեփան Ստեփանյանը Երևանի ճանապարհին էր։ Իր խոսքերով՝ գալիս է, որպեսզի տղաների հետ հանդիպի, ու պարզեն, թե ինչ է իրականում տեղի ունեցել, և որտեղ է Վոլոդյա Ավետիսյանը։
Ի դեպ, մեզ նույնպես չհաջողվեց Վոլոդյա Ավետիսյանի հետ կապ հաստատել. նրա բջջային հեռախոսն անընդհատ անհասանելի է։
Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն անհետացել է

7or.am