Լրահոս

20.09.2013 13:26


Յան Գիլանը մասնակցել է Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոցի հանդիսավոր բացմանը

Յան Գիլանը մասնակցել է Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոցի հանդիսավոր բացմանը

«Deep Purple» հայտնի ռոք խմբի մենակատար Յան Գիլանն այսօր մասնակցել է Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոցի հանդիսավոր բացմանը։

Հիշեցնենք՝ 24-ամյա բրիտանացի Ջոն Դին Լոնդոնում 1989-ին նախաձեռնեց «Rock Aid Armenia» նախագիծը: Դրա շրջանակում ռոք-աստղերը ձայնագրեցին «Deep Purple»-ի «Smoke on the water» երգը և օգնեցին թողարկել հատուկ սկավառակ, որի վաճառքից գոյացած հասույթը տրամադրվեց Հայաստանին:

Գիլանի խոսքերով՝ ինքն անձնական և հոգևոր կապ է ունեցել Հայաստանի հետ։

Նախագծին աջակցել են «Հայ օգնության ֆոնդը», մասնավորապես «Մարտիկյան» հիմնադրամը, որը 350 000 դոլար է փոխանցել։ Բացի այդ, նոր գործիքներ են ստացել Կանադայից, որոնցից չկան նույնիսկ Երևանի երաժշտական դպրոցներում։

Այս խորագրի վերջին նյութերը