Լրահոս

20.09.2013 12:10


Անկախության տոնի կապակցությամբ տեղի ունենալիք միջոցառումներով պայմանավորված՝ որոշ փողոցներում կդադարեցվի երթևեկությունը

Անկախության տոնի կապակցությամբ տեղի ունենալիք միջոցառումներով պայմանավորված՝ որոշ փողոցներում կդադարեցվի երթևեկությունը

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ տեղի ունենալիք միջոցառումներով պայմանավորված՝ սեպտեմբերի 20-ին և 21-ին կդադարեցվի երթևեկությունը Երևանի Հանրապետության հրապարակի շատրվանների դիմացի հատվածում, իսկ սեպտեմբերի 21-ին, ժամը 16.00-ից՝Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում՝ Աբովյան-Թումանյան, Նալբանդյան-Պուշկին, Տիգրան Մեծ-Խանջյան, Գրիգոր Լուսավորիչ-Իտալիայի, Խորենացի-Վազգեն Սարգսյան, Ամիրյան-Զաքյան խաչմերուկներից:

Այս խորագրի վերջին նյութերը