Լրահոս

20.09.2013 11:44


Արամ Մանուկյան. «Քաղաքացին է երկրի տերը, այլ ոչ թե գաղջ մթնոլորտը ստեղծողը»

Արամ Մանուկյան. «Քաղաքացին է երկրի տերը, այլ ոչ թե գաղջ մթնոլորտը ստեղծողը»

«Մեր քաղաքացուն պետք է հասկացնենք, որ ինքն է երկրի տերը, այլ ոչ թե գաղջ մթնոլորտը ստեղծողը»,–այսօրվա ասուլիսին հայտնել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։ Ըստ բանախոսի՝ Հայաստանի համար անկախության առաջին տարիներն ամենաարդյունավետն էին, չնայած պատերազմին, շրջափակմանը, երկրաշարժի հետևանքներին, չորս տարում մենք ծանր պայմաններում կարողացանք ստեղծել պետական ինստիտուտներ, բանակ, դրամ։

«Այսօր ունենք թույլ ու ճիճու կերած անկախություն, բայց դա չի նշանակում, որ մենք անկախ չենք. մեր անկախությունն անշրջելի է։ Մենք ունենք երիտասարդություն, որը կարող է միավորվել և փուշը հանել։ Դեռ կա նաև 88-ի և 90-ի Անկախություն ստեղծած սերունդը, որը կռիվ է տալիս, մենք չենք զիջի մեր անկախությունը և կհաղթահարենք բոլոր խոչընդոտները»,–ընդգծել է Մանուկյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը