Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի անկախության օրվա առթիվ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 20-ին, շնորհավորական հեռագիր է հղել Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Լեոնիդ Տիբիլովին՝ Հանրապետության օրվա առթիվ:
Հեռագրում ասված է.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ եւ Հարավային Օսիայի ողջ ժողովրդին` Հանրապետության օրվա կապակցությամբ:
Ծանր փորձություններով լի այս տարիների ընթացքում Հարավային Օսիայի Հանրապետությունն աշխարհին ցույց է տվել ազատ ապրելու իր վճռականությունը` ապացուցելով, որ հաջողությամբ է հաղթահարում դինամիկ զարգացող անկախ պետություն կառուցելու ճանապարհին բոլոր դժվարությունները:
Վստահ եմ, որ բարեկամության եւ սերտ համագործակցության հարաբերություններն այսուհետ էլ կնախանշեն հետագա փոխգործակցությունը մեր երկրների եւ ժողովուրդների միջեւ:
Մեկ անգամ եւս ընդունեք իմ սրտագին շնորհավորանքներն ազգային տոնի առթիվ: Խաղաղություն եւ բարգավաճում եմ մաղթում եղբայրական Հարավային Օսիայի Հանրապետությանը, Ձեզ՝ հաջողություններ անկախ պետականության հետագա զարգացման եւ ամրապնդման ճանապարհին»: