Լրահոս

20.09.2013 11:31


ԱՄՆ–ը փակել է իր օդային տարածքը Վենեսուելայի նախագահի դեմ

ԱՄՆ–ը փակել է իր օդային տարածքը Վենեսուելայի նախագահի դեմ

ԱՄՆ–ն արգելել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ինքնաթիռին անցնել Ատլանտյան օվկիանոսի՝ իր օդային տարածքով։ Ինչպես տեղեկացնում է «Ֆրանս պրես»–ը, այս մասին սեպտեմբերի 19–ին հայտարարել է Վենեսուելայի ԱԳՆ ղեկավար Էլիաս Հաուան՝ ԱՄՆ–ի այդ քայլը որակելով վիրավորանք։

Նախագահի ինքնաթիռը պաշտոնական այցով այսօր մեկնելու էր Չինաստան։ Հաուան ընդգծել է, որ չնայած ԱՄՆ արգելքին՝ Մադուրոյի պաշտոնական այցը, այնուամենայնիվ, կկայանա։ Այժմ մշակվում են թռիչքի այլընտրանքային ուղիներ։ ԱՄՆ–ի կողմից այս մասին դեռ պաշտոնական մեկնաբանություններ չկան։

Վենեսուելայի և Միացյալ Նահանգների հարաբերությունները վատացել էին դեռ 1999–ին՝ Ուգո Չավեսի՝ իշխանության գալով։ Չավեսը բազմիցս մեղադրել էր ԱՄՆ–ին իր դեմ մահափորձ կազմակերպելու համար։ 2010–ից առ այսօր Կարակասում բացակայում է ԱՄՆ դեսպանատունը, Վաշինգտոնում՝ Վենեսուելայի։

2013–ի գարնանը Չավեսին փոխարինած Մադուրոն նույնպես քանիցս հանդես է եկել ԱՄՆ–ի դեմ սուր քննադատություններով։

Այս խորագրի վերջին նյութերը