Քաղաքական

20.09.2013 09:57


Ազատամարտիկները հավատում են՝ միասին հնարավոր է հասնել իշխանափոխության

Ազատամարտիկները  հավատում են՝ միասին հնարավոր է հասնել  իշխանափոխության

Նախօրեին ազատամարտիկները հերթական հանրահավաքն անցկացրեցին «Ազատության» հրապարակում։ Ներկաները կրկին շեշտեցին, որ այսօր Հայաստանը անդունդի եզրին է, և միայն միասնական ուժը կօգնի դուրս գալ ստեղծված վիճակից։: Ազատամարտիկները հավատում են՝ միասին հնարավոր է հասնել իշխանափոխության:

Իր ելույթում Սուրեն Սարգսյանը, մասնավորապես, անդրադառնալով «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Հովհաննես Մարգարյանի պնդմանը, թե թե ազատամարտիկները երկու խմբի են բաժանվել, հայտարարեց. « «Օրինաց երկիր» կուսակցությանը՝ «հորինված» երկիր է։ Այդ ձեր կուսակցությունն է պառակտվել, բաժանվել երկու մասի՝ մի մասը լեսբուհիներին է պաշտպանում, մյուսը՝ հոմոսեքսուալներին»:

Ազտամարտիկ Էդվարդ Ներսիսյանն էլ ընդգծեց, որ իրենք պայքարելու են մինչև վերջ. «Մենք անպայման պիտի ազատագրենք Հայաստանը խաժամուժից, եկեք սրանց վերջը տանք, սրանք նույն խուժանն էն, ինչ որ թուրքի խուժանը»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը