Լրահոս

20.07.2009 17:43


Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանում է իր հրաժարականի պահանջը

«Ինչպես կմեկնաբանեիք ՀՅ Դաշնակցության կողմից Ձեր հրաժարականի պահանջը» հարցին ՀՀ արտաքին գործերի նախարար Է.Նալբանդյանը պատասխանել է.

-Եթե մինչև հիմա մեկնաբանություններ չենք արել, ուրեմն այդ պահանջը մեկնաբանությունների կարիք չունի։ Ավելացնեմ, որ վերջին շրջանում այն անիմաստ աղմուկը, որը բարձրացվել է ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ, բացարձակապես անհիմն է։ Մի կողմից դա կարելի է բացատրել միամտությամբ, իսկ մյուս կողմից կարելի է բացատրել այն փորձերով, որոնք արվում են՝ ջուրը պղտորելու և այդ պղտոր ջրում ձուկ որսալու համար։ Չեմ կարծում, թե ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ, որը ազգային նշանակություն ունի, շահարկումները որևէ մեկին պատիվ կբերեն։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը