Լրահոս

19.09.2013 16:46


«In God we trust»–ը կմնա ԱՄՆ թղթադրամների վրա

«In God we trust»–ը կմնա ԱՄՆ թղթադրամների վրա

Նյու Յորքի դաշնային դատարանը մերժել է Freedom From Religion Foundation-ի («Ազատություն կրոնից» հիմնադրամ) հայցն ընդդեմ ԱՄՆ գանձապետարանի։ Հիմնադրամը պահանջում էր Միացյալ Նահանգների թղթադրամներից հանել In God we trust կարգախոսը, որն, ըստ հայցվոր կողմի, «խախտում է պետության և եկեղեցու տարանջատման սահմանադրական սկզբունքը»։

Դատարանը, սակայն, հիմնավորված չի համարել սահմանադրական նորմերի խախտման վերաբերյալ հայցվոր կողմի փաստարկները։

Այս խորագրի վերջին նյութերը