Քաղաքական

19.09.2013 15:49


Անկախության համազգային երթը վերկուսակցական է լինելու

Անկախության համազգային երթը վերկուսակցական է լինելու

Անկախության երթ նախաձեռնող խումբը ՀՀ անկախության հռչակման օրը՝ սեպտեմբերի 21-ին, երթ է կազմակերպել, որը ժամը 16.00-ին մեկնարկելու է Ազատության հրապարակից։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նախաձեռնող խմբի անդամները շեշտել են, որ երթը վերկուսակցական է, և դրան հրավիրվում են մասնակցելու գաղափարապես տարբեր բոլոր քաղաքական ուժերն ու քաղաքացիները։

Նման երթ կազմակերպելու գաղափարն առաջացել է Մաքսային միությանը Հայաստանի միանալու Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո։ Նախաձեռնող խմբի անդամ Կարեն Թովմասյանը լրագրողներին հայտնել է, որ այդպիսով իրենց բողոքն են արտահայտելու ընդդեմ այդ որոշման:

Մենք մերժում ենք Սերժ Սարգսյանի կողմից ընդունված որոշումները կամ հայտարարությունները, որոնք հակասում են 1990թ. ՀՀ անկախության հռչակագրին և 1991թ. Անկախության հանրաքվեի արդյունքներին: Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և որևէ մեկի որոշումը գերակա չի կարող լինել 22 տարի առաջ Անկախության օգտին քվեարկած 2 միլիոնից ավելի քաղաքացիների որոշումից,–ասել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը