Գիտակցելով Հայաստանի Հանրապետության անկախությանը սպառնացող իրական վտանգը` կոչ ենք անում Հայաստանի ժողովրդին սեպտեմբերի 21-ին` ժամը 16-ին, դուրս գալ փողոց և վերահաստատել ազատ ու ինքնիշխան պետության մեջ ապրելու 22 տարի առաջ կայացված որոշումը: Մենք մերժում ենք Սերժ Սարգսյանի կողմից ընդունված որոշումները կամ հայտարարությունները, որոնք հակասում են 1990թ. ՀՀ անկախության մասին հռչակագրին և 1991թ. Անկախության հանրաքվեի արդյունքներին:
Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և որևէ մեկի որոշումը գերակա չի կարող լինել 22 տարի առաջ Անկախության օգտին քվեարկած 2 միլիոնից ավելի քաղաքացիների որոշումից: Հստակ հասկանալով մեր պետականության գլխին կանգնած սպառնալիքը, Անկախության երթին միացած տարբեր քաղաքական ուժերի և քաղաքացիական խմբերի անդամներս կամ համակիրներս, պատրաստակամություն ենք հայտնում մի կողմ թողնել մեր միջխմբային եւ գաղափարական հակասություններն ու անհամաձայնությունները, լծվելու համար մեր հայրենիքի ինքնիշխանության համար վերսկսվող պայքարին: Մենք հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող միանալ որևէ միության, որը կհակասի Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը: Անկախությունը անսակարկելի է, եւ մեր որոշումը` անբեկանելի:
Հ.Գ. Նշենք, որ երթը կմեկնարկի սեպտեմբերի 21-ին՝ ժամը 16.00-ին, Ազատության հրապարակից:
Անկախության երթի մասնակիցների հայտարարությունը
Գիտակցելով Հայաստանի Հանրապետության անկախությանը սպառնացող իրական վտանգը` կոչ ենք անում Հայաստանի ժողովրդին սեպտեմբերի 21-ին` ժամը 16-ին, դուրս գալ փողոց և վերահաստատել ազատ ու ինքնիշխան պետության մեջ ապրելու 22 տարի առաջ կայացված որոշումը:
Մենք մերժում ենք Սերժ Սարգսյանի կողմից ընդունված որոշումները կամ հայտարարությունները, որոնք հակասում են 1990թ. ՀՀ անկախության մասին հռչակագրին և 1991թ. Անկախության հանրաքվեի արդյունքներին:
Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և որևէ մեկի որոշումը գերակա չի կարող լինել 22 տարի առաջ Անկախության օգտին քվեարկած 2 միլիոնից ավելի քաղաքացիների որոշումից:
Հստակ հասկանալով մեր պետականության գլխին կանգնած սպառնալիքը, Անկախության երթին միացած տարբեր քաղաքական ուժերի և քաղաքացիական խմբերի անդամներս կամ համակիրներս, պատրաստակամություն ենք հայտնում մի կողմ թողնել մեր միջխմբային եւ գաղափարական հակասություններն ու անհամաձայնությունները, լծվելու համար մեր հայրենիքի ինքնիշխանության համար վերսկսվող պայքարին:
Մենք հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող միանալ որևէ միության, որը կհակասի Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը: Անկախությունը անսակարկելի է, եւ մեր որոշումը` անբեկանելի:
Հ.Գ. Նշենք, որ երթը կմեկնարկի սեպտեմբերի 21-ին՝ ժամը 16.00-ին, Ազատության հրապարակից: