Դանիել Իոաննիսյանը հիասթափվել է «Ժառանգությունից» և ուզում է հեռանալ
«Ժառանգության» անդամ Դանիել Իոաննիսյանը զղջում է, որ երբևիցե դարձել է կուսակցական, քանի որ հիասթափվել է սեփական «Ժառանգություն»–ից։ «7օր»–ի հետ զրույցում նա ասել է, որ այդ կուսակցությունում ներքին ժողովրդավարությունը չի գործում։
–Այժմ կուսակցությունը զբաղվում է ինքն իրենով։ Ես հիմա «Ժառանգությունից» դուրս չեմ գալիս միայն այն պատճառով, որ, կարծում եմ, 6 տարվա ընթացքում քիչ թե շատ բան արել եմ կուսակցության համար, ինչպես նաև սպասում եմ գալիք համագումարին, որովհետև այնտեղ «Ժառանգությանը» տարբեր հարցեր ունեմ ուղղելու։ Օրինակ` կապված Մաքսային միությանը միանալու դեմ գործողությունների կամ դրանց բացակայության հետ, վարչության աշխատանքի և այլնի հետ,–ասել է Դ. Իոաննիսյանը։
2013թ. նախագահական ընտրություներին հաջորդած գործողություններն էլ են նրա մոտ «Ժառանգություն»–ից հիասթափվելու պատճառ դարձել։
–Թեև սկզբից բավական մեծ հաջողություն արձանագրեցինք, բայց, այնուամենայնիվ, չկարողացանք դա ամրագրել։ Այո՛, դրանում նաև իմ մեղքը կա՝ որպես թիմի անդամ, բայց շատ կուսակցականներ այդ օրերին մտածում էին` ինչպես դիվիդենտներ հավաքեն միայն կուսակցությա՛ն, այլ ոչ թե հեղափոխություն անելու համար։ Շատ ցավալի բան եմ ասում, բայց հիասթափեցնում է, որ այդպիսի մարդիկ կային կուսակցությունում։ Ճիշտ է, այդ մարդիկ համեմատաբար քիչ էին, բայց գործում էին բավական ակտիվորեն։ Կային մարդիկ, ովքեր հրապարակում հայտարարում էին, որ պետք է հեղափոխություն արվի, բայց կուսակցության ներսում լրիվ այլ գիծ էին առաջ տանում։ Այդ մարդիկ հիմա էլ են շարունակում գործել,–նշել է Դ. Իոաննիսյանը՝ միաժամանակ չցանկանալով կոնկրետ անուններ տալ։
–Անուններ չեմ ուզում տալ, որովհետև եթե տամ, ուրեմն միանգամից բոլորի անունները պետք է տամ, իսկ այդ դեպքում պետք է նաև նրանց մեղքի բաժինը սահմանեմ։ Իսկ ես, այնուամենայնիվ, ինձ վրա չեմ ուզում դատավորի լիազորություններ վերցնել։
Թե արդյոք այդ մարդկանց գործողությունները թելադրվա՞ծ են Բաղրամյան 26–ից, Դ. Իոաննիսյանը պնդել չի ցանկանում, բայց և չի բացառում։
–Այդ մարդկանց արածը բխում էր Բաղրամյան 26–ի շահերից կամ օգուտ տվեց Բաղրամյան 26–ին։ Բայց պնդել, որ այդ մարդիկ նախագահականի հրահանգով էին գործում, չեմ կարող։ Այսպես ասեմ` Բաղրամյան 26–ը չկարողացավ անել այն, ինչ արեցին տարբեր մարդիկ ներսից, ընդ որում՝ առաջնորդվելով զուտ իրենց շահերով։
Դ. Իոաննիսյանն այժմ «Ժառանգություն»–ում տեսնում է ազնիվ կադրերի պակասություն, իսկ կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ըստ նրա, սխալ կադրային քաղաքականություն է վարել։
–Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանակի՛ն պետք է զբաղվեր կադրերով։ Ինքը որոշ բարդ որոշումներ կարողացավ կանխարգելել, բայց ժամանակին ուղղակի չզբաղվեց ճիշտ կադրերով։
Սեպտեմբերի 20–ին «Ժառանգությունն» Ազատության հրապարակում միջոցառում է անցկացնելու, սակայն Դ. Իոաննիսյանը հնարավոր է` չմասնակցի։ «7օր»–ի հետ զրույցում նա ասել է՝ հնարավոր է` զուտ հետաքրքրության համար գնա՝ տեսնելու, թե ովքեր են այդ միջոցառմանը գնացել, և ինչ են ասելու։

7or.am