Քաղաքական

19.09.2013 14:21


ԿԸՀ-ն բավարարեց պատգամավորության թեկնածուի ինքնաբացարկի դիմումը

ԿԸՀ-ն բավարարեց պատգամավորության թեկնածուի ինքնաբացարկի դիմումը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել թիվ 38 ընտրատարածքում ս.թ. սեպտեմբերի 29-ին կայանալիք ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում գրանցված թեկնածու Վահրամ Հովհաննիսյանի գրանցումը` հաշվի առնելով նրա` նոտարական կարգով վավերացված ինքնաբացարկի մասին դիմումը:
Ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի՝ թեկնածուները ինքնաբացարկի մասին դիմում կարող են ներկայացնել մինչեւ ս.թ. սեպտեմբերի 19-ը՝ ժամը 18.00-ն:
Թիվ 38 ընտրատարածքում պատգամավորական մանդատի համար կպայքարի 2 թեկնածու՝ Կապանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Արմեն Կարապետյանը և «Ժառանգության» թեկնածու Սամվել Հայրապետյանը:

Այս խորագրի վերջին նյութերը