ԵՀՄՖ մամլո քարտուղարությունը հայտնում է, որ Բրատիսլավայի Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի /ԵՀՄՖ/ կենտրոնական գրասենյակում երեկ տեղի ունեցավ հանդիպում ԵՀՄՖ Նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանի և Սլովակիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան պարոն Պավել Կուզնեցովի միջև, որն անցավ ջերմ ընկերական մթնոլորտում:
Դեսպանը հենց հանդիպման սկզբում հաճելի անակնկալ մատուցեց՝ հայտարարելով, որ հիացած է սեպտեմբերի սկզբին Բրատիսլավայում տեղի ունեցած ԵՀՄՖ-ի 15-ամյա գործունեությանը նվիրված համագումարի կազմակերպական որակից և նրանում ընդունված որոշումներից, որի մասին էլ նոտա է ուղարկել Կրեմլ:
Հանդիպմանը քննարկվեցին հայ և ռուս ժողովուրդների հանդեպ ծառացած մարտահրավերների լայն շրջանակները և դրանց հաղթահարմանը նպաստելու ուղիները, Եվրամիություն-Հայաստան-Ռուսաստան բարիդրացիական հարաբերությունների անհրաժեշտությունը և դրանում Հայաստանի խիստ կարևոր դերակատարությունը՝ որպես կամուրջ հանդիսանալու հնարավորությունները: Այդ համատեքստում կողմերը անդրադարձ կատարեցին Հայաստանի նախագահի կողմից սեպտեմբերի 3-ին ստորագրված Մաքսային միությանը անդամակցելու անսպասելի որոշմանը, իսկ ընդհանուր գնահատականն էր, որ Եվրամիություն-ԱՊՀ երկրների փոխհարաբերությունները անհեռանկարային են, եթե հիմնված են «կա՛մ...կա՛մ...» սկզբունքի վրա: Հատուկ նշվեց, որ այդ հարաբերություններում տվյալ երկրների ժողովուրդների շահերից են բխում, որ ցանկացած նոր քաղաքա-տնտեսական միավորման ստեղծումը պետք է նպատակաուղղված լինի տվյալ տարածաշրջանի համար խաղաղությանը, զարգացմանը և բարեկեցությանը, և ոչ թե նոր խնդիրների առաջացմանը: Քննարկվեցին նաև Սիրիայի, Հարավային Կովկասի, Մերձավոր Արևելքի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն ու դրանց կիզակետում հայտնված հայության հանդեպ առաջացած խնդիրների հաղթահարման հնարավորությունները: Հետագա մտքերի փոխանակության ընթացքում կողմերը երկուստեք կարևորեցին հարաբերությունների խորացման, հետագա համատեղ ծրագրերի իրականացման և հանդիպումները հաճախակի դարձնելու խիստ անհրաժեշտությունը: ԵՀՄՖ մամլո քարտուղարություն
ԵՀՄՖ նախագահն ընդունել է ՌԴ դեսպանին
ԵՀՄՖ մամլո քարտուղարությունը հայտնում է, որ Բրատիսլավայի Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի /ԵՀՄՖ/ կենտրոնական գրասենյակում երեկ տեղի ունեցավ հանդիպում ԵՀՄՖ Նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանի և Սլովակիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան պարոն Պավել Կուզնեցովի միջև, որն անցավ ջերմ ընկերական մթնոլորտում:
Դեսպանը հենց հանդիպման սկզբում հաճելի անակնկալ մատուցեց՝ հայտարարելով, որ հիացած է սեպտեմբերի սկզբին Բրատիսլավայում տեղի ունեցած ԵՀՄՖ-ի 15-ամյա գործունեությանը նվիրված համագումարի կազմակերպական որակից և նրանում ընդունված որոշումներից, որի մասին էլ նոտա է ուղարկել Կրեմլ:
Հանդիպմանը քննարկվեցին հայ և ռուս ժողովուրդների հանդեպ ծառացած մարտահրավերների լայն շրջանակները և դրանց հաղթահարմանը նպաստելու ուղիները, Եվրամիություն-Հայաստան-Ռուսաստան բարիդրացիական հարաբերությունների անհրաժեշտությունը և դրանում Հայաստանի խիստ կարևոր դերակատարությունը՝ որպես կամուրջ հանդիսանալու հնարավորությունները: Այդ համատեքստում կողմերը անդրադարձ կատարեցին Հայաստանի նախագահի կողմից սեպտեմբերի 3-ին ստորագրված Մաքսային միությանը անդամակցելու անսպասելի որոշմանը, իսկ ընդհանուր գնահատականն էր, որ Եվրամիություն-ԱՊՀ երկրների փոխհարաբերությունները անհեռանկարային են, եթե հիմնված են «կա՛մ...կա՛մ...» սկզբունքի վրա: Հատուկ նշվեց, որ այդ հարաբերություններում տվյալ երկրների ժողովուրդների շահերից են բխում, որ ցանկացած նոր քաղաքա-տնտեսական միավորման ստեղծումը պետք է նպատակաուղղված լինի տվյալ տարածաշրջանի համար խաղաղությանը, զարգացմանը և բարեկեցությանը, և ոչ թե նոր խնդիրների առաջացմանը:
Քննարկվեցին նաև Սիրիայի, Հարավային Կովկասի, Մերձավոր Արևելքի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն ու դրանց կիզակետում հայտնված հայության հանդեպ առաջացած խնդիրների հաղթահարման հնարավորությունները:
Հետագա մտքերի փոխանակության ընթացքում կողմերը երկուստեք կարևորեցին հարաբերությունների խորացման, հետագա համատեղ ծրագրերի իրականացման և հանդիպումները հաճախակի դարձնելու խիստ անհրաժեշտությունը:
ԵՀՄՖ մամլո քարտուղարություն