գրում ենք մի փոքր հիասթափված և ընկճված, բայց մեծ հույսով և ակնկալիքներով: 2013թ. սեպտեմբերի 13-ին մեզ` պահնորդներիս, կանչեցին Ոստիկանության ակադեմիա` լիցենզիա ստանալու համար քննություն հանձնելու: Մենք սովորական պահնորդներ ենք, երբեք չենք կրել հատուկ միջոցներ և զենք, ու մեզ համար տարօրինակ է, որ մեզանից քննություն են ընդունում ոստիկանության գեներալներ: Չենք կարծում, որ հավասար ենք ոստիկանության ակադեմիան ավարտած անձանց հետ: Մենք ոստիկան չենք, մենք պահնորդ ենք: Եվ մենք, կաշկանդվելով պաշտոնյա ոստիկաններից չկարողացանք հանձնել քննությունը, չնայած ունենք լավ մասնագիտական գիտելիքներ և փորձ: Մենք բոլորս սովորել ենք լիցենզավորված “Բերկուտ” քոլեջում և հանձնել ենք բոլոր քննությունները դրական և չենք հասկանում, թե ինչու ենք գնում ոստիկանություն լրացուցիչ քննություն հանձնելու: Ամբողջ ցավն այն է, որ մենք կարող ենք վերահանձնել քննությունն առնվազն 2 ամիս հետո, այսինքն` մենք առնվազն 2 ամիս պետք է չաշխատենք և սպասենք, թե երբ մեզ կկանչեն քննության: Իսկ ո՞վ է պահելու մեզ և մեր ընտանիքներին: Փաստորեն, աշխատատեղեր բացվելու փոխարեն նրանք կրճատվում են, ինչի արդյունքում հարյուրավոր պահնորդներ զրկվելու են աշխատանքից և արտագաղթել: Մինչ օրս մենք պահնորդ աշխատելով հոգացել ենք մեր կարիքները, վճարել հարկերը, սովորել քոլեջում պահնորդի գործ, իսկ այժմ զրկվում ենք մեր աշխատանքից և մեր ընտանիքների կարիքները հոգալու հնարավորությունից:
Խնդրում ենք Ձեզ օգնել մեզ, վերանայել պահնորդական գործունեության մասին օրենքը և հեշտացնել պահնորդների լիցենզիա ստանալու կարգը, ինչով Դուք կօգնեք հարյուրավոր պահնորդների և նրանց ընտանիքների անդամներին` ապրելու և աշխատելու Հայաստանում:
Պահնորդներ`
Հովհաննես Դադայան, 51 տարեկան, 1 տարվա պահնորդական աշխատանքային փորձ,
Քուրդօղլյան Յուրիկ, 21 տարեկան, 6 ամսվա պահնորդական աշխատանքային փորձ,
Անտոնյան Վաչագան, 29 տարեկան, 6 տարվա պահնորդական աշխատանքային փորձ,
Առաքելյան Գևորգ, 25 տարեկան, 4 տարվա պահնորդական աշխատանքային փորձ,
Գասպարյան Վահե, 33 տարեկան, 1 տարվա պահնորդական աշխատանքային փորձ:
Պահնորդներն ահազանգում են
Մեծարգո պարո'ն Նախագահ,