Լրահոս

19.09.2013 12:40


Կառավարությունը Կոզեռն թաղամասի հողամասը նվիրաբերվեց ՀՀ նախկին վարչապետի հիմնադրամին

Կառավարությունը Կոզեռն թաղամասի հողամասը նվիրաբերվեց ՀՀ նախկին վարչապետի հիմնադրամին

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշեց Կոզեռնի փողոցի 11 հասցեում գտնվող 298.06 քառ. մետր մակերեսով տարածքը նվիրաբերել ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին պատկանող «Երևան իմ սեր» հիմնադրամին։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, թե որոշման նախագծով սահմանվում է, որ հողամասը պետք է օգտագործվի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու սպասավորների կարիքները հոգալու համար։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նախօրեին Կոզեռն թաղամասի բնակիչները հանդես էին եկել հայտարարությամբ, որով դեմ էին արտահայտվել այս որոշմանը: «Չենք հանդուրժելու մեր տները Արմեն Սարգսյանի գլխավորած հիմնադրամին փոխանցելու որոշումը և, վաղը դրա ընդունման պարագայում, դրսևորելու ենք քաղաքացիական ամենաբարձր ինքնագիտակցությունը»,- ասված էր հայտարարության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը