Աշխարհ

19.09.2013 11:29


Ազատագրված տարածքների վերաբերյալ բանաձևի նախագիծն ընդգրկվել է ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 68-րդ նստաշրջանի օրակարգում

Ազատագրված տարածքների վերաբերյալ բանաձևի նախագիծն ընդգրկվել է ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 68-րդ նստաշրջանի օրակարգում

«Իրավիճակն Ադրբեջանի գրավյալ տարածքներում» և «ՎՈՒԱՄ տարածքում շարունակվող հակամարտությունները, դրանց ազդեցությունը միջազգային անվտանգության ու զարգացման վրա» բանաձևերի նախագծերն ընդգրկվել են ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 68-րդ նստաշրջանի օրակարգում։

АПА գործակալությունը, հղում անելով ՄԱԿ մամլո ծառայությանը, հաղորդում է, որ նշյալ բանաձևերի նախագծերն ընդգրկված են համապատասխանաբար 34 և 38 կետերի տակ, քանի որ չէին քննարկվել ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 67-րդ նստաշրջանում։

Հիշեցնենք, որ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 68-րդ նստաշրջանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին՝ Նյու–Յորքում։

Այս խորագրի վերջին նյութերը