Սահակաշվիլի. Վրաստանի ՆԱՏՕ մտնելու պլանները «գրեթե ամբողջությամբ մահացած են»
The Wall Street Journal-ին տված հարցազրույցում Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլին ասել է, որ իր հիմնական խնդիրը Վրաստանի արդիականացումն է, իսկ իր հիմնական պլանը ժողովրդավարության խորացումն ու 2013 թվականին իշխանության խաղաղ փոխանցման երաշխիքն է։
Նա ասել է նաև, որ Վրաստանի ՆԱՏՕ մտնելու պլանները «գրեթե ամբողջությամբ մահացած են»։ -Դա ողբերգություն է,- ընդգծել է Սահակաշվիլին։ -Դա նշանակում է, որ Ռուսաստանը կռվում էր արդարության համար,- նկատել է նա՝ խոսելով Հարավային Օսիայի և Աբխազիայի շուրջ իրավիճակի մասին։

Ըստ «Газета.Ru»-ի