Եգիպտոսի ոստիկանությունը փոխհրաձգության մեջ է մտել ընդդիմադիրների հետ
Եգիպտոսի անվտանգության ուժերն արցունքաբեր գազ են կիրառել և փոխհրաձգություն սկսել զինված խմբավորումների դեմ Կահիրեի արվարձաններում: Այս մասին հայտնում է «Ռոզբալտ.ռու»-ն: Կարգուկանոն հաստատող պահազորը հետապնդում էր Կիրդասի շրջանում հրդեհած ոստիկանական բաժանմունքի կասկածյալներին: Հրդեհի հետևանքով մահացել էր 11 ոստիկան:
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին Եգիպտոսի բանակը «Մահմեդական եղբայրներ» խմբավորման դեմ ժողովրդական ընդվզման համապատկերին իշխանությունից զրկեց Մոհամմեդ Մուրսիին և երկրում անցումային շրջան հայտարարեց: Նախագահը ձերբակալվեց: Իսլամիստ համախոհների հետագա արյունոտ իրադարձությունները Եգիպտոսում հերթական ճգնաժամը ստեղծեցին. շուրջ մեկ ամիս երկրում արտակարգ դրություն հաստատվեց: