Սիրիայի ազատ բանակի և «Ալ Քաիդայի» միջև հերթական բախումն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը, հղում անելով «Ալ Մայադին» հեռուստաընկերությանը, հայտնում է, որ նախօրեին «Ալ Քաիդա» ծայրահեղական խմբավորման 300 հոգանոց խումբը հարձակվել է Սիրիայի ընդդիմության զինյալների վրա՝ վերջիններիս դուրս մղելով Թուրքիայի հետ սահմանամերձ շրջանից։
Բախումների հետևանքով զոհվել է 6 զինյալ, 25-ը վիրավորվել է։ Եվս 70-ի ճակատագիրն առայժմ հայտնի չէ։ Աղբյուրը նաև հայտնում է, որ «Ալ Քաիդայի» գրոհայինները վերահսկում են Հալեպից 35 կմ հեռավորության վրա գտնվող Ազազ քաղաքը։ Նախկինում Սիրիայի կառավարական զորքերի դեմ միասնաբար կռվող զինակիցներն այժմ միմյանց դեմ մարտնչում են Բաբ-էս-Սալյամ անցակետի համար։ Դրա միջոցով միջազգային հովանավորների ուղարկած զենքը հասնում է սիրիական ընդդիմությանը։
Միջադեպին անմիջապես արձագանքել են Թուրքիայի իշխանությունները՝ փակելով դեպի Քիլիս քաղաք տանող սահմանակետը։