Տիգրան Առաքելյանի խափանման միջոցն այս անգամ էլ չփոխվեց
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը հերթական անգամ մերժեց Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքը փոխելու և նրան ազատ արձակելու միջնորդությունը։ Դատական այսօրվա նիստի ժամանակ փաստաբան Մուշեղ Շուշանյանը հրապարակեց այն ԱԺ պատգամավորների, լրագրողների, հասարակական–քաղաքական գործիչների, արվեստագետների, ՀՀ քաղաքացիների անունները, ովքեր իրենց ստորագրությամբ միացել են ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի երաշխավորագրին:
–Հայաստանի քաղաքական և քաղաքացիական հասարակությունն արձանագրեց, որ Տիգրան Առաքելյանը քաղբանտարկյալ է և ՀՀ իշխանությունների կողմից պահվում է որպես պատանդ,–դատարանում հայտարարեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Լևոն Զուրաբյանը Վերաքննիչ քրեական դատարանին երաշխավորել էր, որ Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքը փոխվելուց հետո նա կդրսևորի պատշաճ վարքագիծ, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով կներկայանա և կկատարի այլ դատավարական պարտականությունները։
Դատարանի համար, փաստորեն, նույնիսկ ավելի քան 100 մարդկանց երաշխավորագիրն էլ նշանակություն չունեցավ։

7or.am