Լրահոս

18.09.2013 15:23


Դատարանին է ներկայացվել Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու երաշխավորագրին միացածների ցուցակը. դատարանը խորհրդակցական սենյակում է

Դատարանին է ներկայացվել Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու երաշխավորագրին միացածների ցուցակը. դատարանը խորհրդակցական սենյակում է

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվող Հայ ազգային կոնգրեսի չորս ակտիվիստների գործով դատավարության ժամանակ փաստաբան Մուշեղ Շուշանյանը հրապարակել է այն մարդկանց ցուցակը, ովքեր միացել են Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու երաշխավորագրին:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանին անձնական երաշխավորագիր էր ներկայացրել՝ վստահեցնելով, որ Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքը փոխելուց հետո նա կդրսևորի պատշաճ վարքագիծ, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով կներկայանա և կկատարի այլ դատավարական պարտականությունները։

Այս օրերին Լևոն Զուրաբյանի երաշխավորագրին միացել են նաև ԱԺ պատգամավորներ, լրագրողներ, հասարակական–քաղաքական գործիչներ, արվեստագետներ, ընդհանուր առմամբ, 103 մարդ։

Ներկայացնելով այդ ցուցակը՝ դատական այսօրվա նիստում փաստաբանը միջնորդել է փոխել Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքը։ Դատարանն այժմ հեռացել է խորհրդակցական սենյակ՝ քննարկելու այդ միջնորդությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը