Ֆրանսիայի ԱԳ նախարարի որդուն ներվել է կազինոյի 700 հազար եվրո պարտքը
Ֆրանսիայի դատական քննիչները հետազոտում են տեղեկությունը, համաձայն որի՝ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի որդին՝ Թոման, կազինոյում տանուլ է տվել 700 հազար եվրո, սակայն հնարավորություն է ստացել չվճարել պարտված գումարը։ Ըստ Le Figaro-ի՝ քննիչները Մոնակոյի իրավապահ մարմիններից փորձում են թույլտվություն ստանալ՝ ուսումնասիրելու տեղի ֆինանսների նախարարության փաստաթղթերը։ Բացի այդ, նրանք պահանջում են խուզարկել SBM ընկերության կազինոն, որտեղ խաղացել է Ֆաբիուսը։
Դատական քննիչները փորձում են պարզել, թե ինչ հանգամանքներում է այս տարվա գարնանը կազինոն համաձայնվել ներել Ֆրանսիայի ԱԳ նախարարի որդու խոշոր պարտքը։
Ֆրանսիական ԶԼՄ–ն հայտնում է, որ Ֆաբիուսի փաստաբանը չի մեկնաբանում այս լուրը։