Լրահոս

18.09.2013 19:41


Հայտնի են Հայաստանի skyrunning-ի առաջին միջազգային մրցաշարի հաղթողները

Հայտնի են Հայաստանի skyrunning-ի առաջին միջազգային մրցաշարի հաղթողները

Ավարտվեց Հայաստանի skyrunning-ի առաջին միջազգային մրցաշարը, հաղթողները հայտնի են:

Տղամարդկանց առաջնության հաղթող է ճանաչվել Հովհաննես Մարտիրոսյանը, ով 2 ժամ 59 րոպեում վերելք է կատարել Արագածի Հյուսիսային գագաթ եւ ետ իջել՝ հասնելով վերջնակետին:

Երկրորդ տեղում է Լեւոն Մովսիսյանը, երկրորդ պատվավոր մրցանակը հանձնվեց իրանցի մասնակից Հուսեին Սալեհիին, երրորդ տեղում է Ուրալից Երեւան ժամանած Ազատ Նաֆիկովը:

Աղջիկների առաջնության հաղթող է ճանաչվել Մետաքսե Քոլոզյանը, երկրորդ տեղում է Անուշ Աղաբաբյանը, երրորդ՝ Եվա Հարությունյանը:

Հայաստանի skyrunning-ի առաջին միջազգային մրցաշարին մասնակցել են 55 մարզիկներ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից եւ Իրանից: Skyrunning-ի առաջին միջազգային մրցաշարն անցկացվել է Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի կողմից, Գրանդ սպորտ մարզաառողջարարական համալիրի աջակցությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը