Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 13-ից 18-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 57 դեպքից բացահայտվել է 48-ը, գողության 83 դեպքից` 50-ը, խարդախության 18 դեպքից` 17-ը, խուլիգանության 4 դեպքից` 3-ը, իսկ կողոպուտի 1 դեպքը բացահայտվել է:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 7, գողության` 9, խարդախության` 2, սպանության փորձի և կողոպուտի 1-ական դեպք:
Անցած 5 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 40 պատահար. 1 մարդ զոհվել է, 61-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում