Լրահոս

18.09.2013 14:10


Սեյրան Օհանյանը պատկերացնում է, թե Ադրբեջանն ինչպիսի ճնշումներ է կիրառում գերեվարված Ինջիղուլյանի նկատմամբ

Սեյրան Օհանյանը պատկերացնում է, թե Ադրբեջանն ինչպիսի ճնշումներ է կիրառում գերեվարված Ինջիղուլյանի նկատմամբ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր հանդիպել է Երևանի պետական համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ։ Անդրադառնալով ադրբեջանական գերության մեջ գտնվող ժամկետային հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի խնդրին՝ նախարարն ընդգծել է, որ նրան հայրենիք վերադարձնելու հիմնական խոչընդոտը Ադրբեջանի հետ պետական կապի բացակայությունն է: Ս. Օհանյանը հավելել է՝ թեև չգիտեն, թե ադրբեջանական կողմն ինչպիսի ճնշումների է ենթարկում Ինջիղուլյանին, սակայն պատկերացնում են։

Ես պատկերացնում եմ, թե նա ինչպիսի ճնշումների արդյունքում է ադրբեջանական հեռուստատեսությամբ ասել մեր բանակի մասին քննադատական խոսքերը,–ասել է նախարարը:
Սեյրան Օհանյանը նաև վերահաստատել է, որ հայրենիքում Հակոբ Ինջիղուլյանը քրեական հետապնդման չի ենթարկվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը