Լրահոս

18.09.2013 13:26


Ջոն Հեֆերն.«ԼՂ հակամարտության ռազմական լուծում չկա...»

Ջոն Հեֆերն.«ԼՂ հակամարտության ռազմական լուծում չկա...»

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, անդրադառնալով Ռուսաստանի՝ Ադրբեջանին մեծ քանակությամբ զենք վաճառելուն, ասել է.

«Պետք է խուսափել զենքի գնումներից, որոնք կարող են ապակայունացնել իրավիճակը ԼՂ հակամարտությունում, ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից, հակամարտության խաղաղ կարգավորման փոխշահավետ հնարավորություններ փնտրել»։

Ըստ Հեֆերնի՝ ԼՂ հակամարտության ռազմական լուծում չկա. պետք է բանակցային, խաղաղ կարգավորում լինի:

Անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի՝ ԼՂ-ին ամեն տարի օգնություն հատկացնելուն և այդ հատկացումների նվազումը Ադրբեջանի ճնշումներով բացատրելու փորձերին՝ Հեֆերնը նշել է, որ ամերիկյան բյուջեն կրճատվել է, և բոլոր ոլորտներում սահմանափակումներ իրականացնելու ճնշումներ կան. «Կոնկրետ այդ՝ Եվրոպայի և Եվրասիայի գրասենյակի արտասահմանյան աջակցության բյուջեն, շոշափելիորեն կրճատվել է աշխարհի այլ վայրերում առկա հանգամանքների բերումով»:

Այս խորագրի վերջին նյութերը