Լրահոս

18.09.2013 13:01


Ռուսաստանը թույլատրել է երեխա որդեգրել միայն 2 երկրի՝ Իտալիային և Ֆրանսիային

Ռուսաստանը թույլատրել է երեխա որդեգրել միայն 2 երկրի՝ Իտալիային և Ֆրանսիային

Այսուհետև ռուսաստանցի երեխաներին կարող են որդեգրել միայն երկու երկրների՝ Իտալիայի և Ֆրանսիայի քաղաքացիները։ «Интерфакс»–ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահին կից Երեխաների իրավունքների պաշտպան Պավել Աստախովը։ Այն երկրները, որոնք Ռուսաստանի հետ համաձայնագիր չունեն, չեն կարող որդեգրման թույլտվություն ստանալ։ Աստախովն ընդգծել է, որ Ռուսաստանը փաստացի կասեցրել է միջազգային որդեգրումը, մինչև այս կամ այն երկրի հետ համապատասխան համաձայնագիրը չստորագրվի։

Այժմ բանակցություններ են ընթանում նաև Մեծ Բրիտանիայի և Իսպանիայի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը