Քաղաքական

18.09.2013 12:58


Հրանտ Բագրատյանը վարչապետի հայտարարությունը հիմարություն է որակել

Հրանտ Բագրատյանը վարչապետի հայտարարությունը հիմարություն է որակել

«Ոչ մի ճնշում չի եղել Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա մինչև 2013թ. մայիսը։ Ռուսաստանի մոտ մեզ տարան՝ կորցնելով մեր արժանապատվությունը»,–այսօրվա ասուլիսին, խոսելով Մաքսային միությանն անդամակցելու Սերժ Սարգսյանի որոշման մասին, ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Ըստ բանախոսի՝ Հայաստանը չպետք է գնա ո՛չ դեպի Մաքսային միություն, ո՛չ էլ դեպի Եվրամիություն, քանի որ ակնհայտ էր՝ Եվրամիություն գնալով՝ մեզ կստիպեն մտնել Մաքսային միություն։ Իսկ Մաքսային միությանն էլ պետք չէ միանալ, քանի որ այնտեղ զարգացման հնարավորությունները սահմանափակ են։

«Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ Մաքսային միություն չենք կարող մտնել, քանի որ ընդհանուր սահման չունենք, բայց դա հիմարություն է. ընդհանուր սահման անհրաժեշտ չէ, մեր ապրանքը կարող է Վրաստանով գալ»,– ասել է Բագրատյանը՝ նշելով, որ Մաքսային միությանը միանալու հարցում Սերժ Սարգսյանը պետք է հայտարարի, որ խնդիրը հանրաքվեով պետք է լուծվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը