Լրահոս

18.09.2013 12:37


Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

Սեպտեմբերի 16-ին, ժամը 18.30-ին, հիվանդանցից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստսցվել, որ որովայնի մասում ստացած ծակած-կտրած վերքով իրենց մոտ է տեղափոխվել 1960 թ. ծնված Կամո Ք.-ն, որը հայտարարել է, որ վնասվածքը ստացել է «Ղշլաղ» կոչվող թաղամասում՝ վայր ընկնելու հետևանքով:

Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ Կամո Ք.-ին դանակով մարմնական վնասվածք է պատճառել 1981 թ. ծնված Ռոբերտ Հ.-ն:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 16-ին, ժամը 20.45-ին, Ռոբերտ Հ.-ն մեղայականով ներկայացել է ոստիկանության Տարոնի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տարոն-4 թաղամասից Տարոն-2 թաղամաս տանող ճանապարհին վիճաբանել է Կամո Ք.-ի հետ, որի ընթացքում վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել է Ռոբերտ Հ.-ի աջ ձեռքին, այնուհետև Ռոբերտ Հ.-ն խլելով դանակը, նույն դանակով հարվածել է Կամո Ք.-ի որովայնին և պատճառել վնասվածք:

Ռոբերտ Հ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը