Լրահոս

18.09.2013 19:57


Չինուհին 15 օր մնացել է ջրհորում

Չինուհին 15 օր մնացել է ջրհորում

Սեպտեմբերի սկզբին Չինաստանի արևելյան Խենան նահանգի 38–ամյա բնակչուհի Սու Ցիսյուն գնացել է բուժիչ խոտաբույսեր հավաքելու և չի վերադարձել։ Ինչպես հետագայում պարզվել է, հետդարձի ճանապարհին չինուհին ընկել է դաշտի մեջտեղում փորված, 4 մետր խորությամբ ջրհորը։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Ըստ «Ֆրանս պրես»–ի՝ Ցիսյուն ջրհորում է մնացել 15 օր՝ սնվելով իր իսկ հավաքած չոր եգիպտացորենով և խմելով անձրևաջուր։ Ջրհորի լպրծուն պատերը խափանել են չինուհու՝ այնտեղից դուրս գալու բոլոր փորձերը։ Միաժամանակ Ցիսյուն չի դադարել օգնության կանչերը, որոնք 15 օր անց լսել են տեղի գյուղատնտեսները։

Ջրհորից դուրս բերված կինն ուժասպառ վիճակում տեղափոխվել է Խենանի հիվանդանոց։ Այդուհանդերձ, բժիշկները չինուհու մոտ լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերել։

Այս խորագրի վերջին նյութերը