Լրահոս

18.09.2013 11:17


Ալեն Դելոնը հոսպիտալացվել է սրտի առիթմիայի պատճառով

Ալեն Դելոնը հոսպիտալացվել է սրտի առիթմիայի պատճառով

Ֆրանսիացի հայտնի դերասան, ռեժիսոր Ալեն Դելոնը սրտի առիթմիայի պատճառով տեղափոխվել է Փարիզի հիվանդանոցներից մեկը։ Ինչպես տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը, 77-ամյա դերասանը հիվանդանոցում կմնա երկու օր։ Դելոնի շրջապատը հայտնել է, որ դա ոչ մի կերպ չի խանգարի նրա մասնակցությանը «Սովորական օր» ներկայացմանը, որի պրեմիերան սպասվում է նոյեմբերի 5-ին։

Ըստ լրատվամիջոցի՝ Դելոնը սրտի առիթմիա ախտորոշմամբ հոսպիտալացվել է նաև 2012–ի գարնանը և ենթարկվել ոչ բարդ վիրահատության, որի շնորհիվ կարգավորվել է դերասանի սրտի աշխատանքը։

Այս խորագրի վերջին նյութերը