Աշխարհ

18.09.2013 10:26


Սիրիան մեկ շաբաթվա ընթացքում պարտավոր է ներկայացնել ողջ քիմիական զենքի ցուցակը

Սիրիան մեկ շաբաթվա ընթացքում պարտավոր է ներկայացնել ողջ քիմիական զենքի ցուցակը

ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ներկայացրել Սիրիայի վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է «Վեստի.ռու»–ն, որոշման վերաբերյալ փաստաթուղթը, որի բովանդակությունը տարածվել է Խորհրդի կազմ մտնող մշտական հնգյակի (ՌԴ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան) հանդիպումների արդյունքում, կքննվի մոտ օրերս։

Ավելի վաղ ՄԱԿ Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել էր, որ բանաձևը, պայմանավորվածության համաձայն, պետք է երաշխավորի քիմիական զենքի ոչնչացումը: Ռուսաստանի և ԱՄՆ–ի փոխհամաձայնությամբ՝ Սիրիան մեկ շաբաթվա ընթացքում պետք է ներկայացնի զենքի պահեստների ամբողջական ցանկը, որից հետո թունանյութերը դուրս կբերվեն երկրից և կոչնչացվեն։

Այս բանաձևից կոշտ միջամտություն էր սպասում հատկապես ԱՄՆ–ը. պարտականությունների խախտման դեպքում, Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնիի խոսքերով, փաստաթղթում պիտի նշվի նաև համապատասխան պատժի մասին։ Իսկ ռուսական կողմը միջազգային հանրությանը կոչ էր անում լսել Դամասկոսում կիրառված քիմիական հարձակման ականատեսներին և հիմնվել Ժնևում ընդունված պայմանավորվածությունների վրա։

Այս խորագրի վերջին նյութերը