Լրահոս

18.09.2013 10:21


Հովիկ Աբրահամյանը Դավիթ Լոքյանին Վերահսկիչ պալատի նախագահ դարձնելու ակտիվ լոբբի՞նգ է անում

Հովիկ Աբրահամյանը Դավիթ Լոքյանին Վերահսկիչ պալատի նախագահ դարձնելու ակտիվ լոբբի՞նգ է անում

««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր խորհրդական Սերգեյ Լոքյանին է տվել Աժ-ի 037օօ01 համարանիշը, ինչի իրավունքը չունի։ Բանն այն է, որ Աժ-ում օօ01 համարանիշերով մեքենա վարելու իրավունք ունեն միայն հանձնաժողովի նախագահներն ու խմբակցությունների ղեկավարները։

Բայց քանի որ ԱԺ-ի համարանիշերով ավտոմեքենաները ճանապարհային ոստիկանները «չեն կանգնեցնում», Աբրահամյանը որոշել է ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար, ՀՅԴ անդամ Դավիթ Լոքյանի որդու առաջ «կանաչ լույս վառել»։ Դա միակ շռայլությունը չէ, որ Աբրահամյանը թույլ է տվել Լոքյանների նկատմամբ։ Նա մեծ ակտիվությամբ զբաղված է հայր Լոքյանի լոբբինգով, որպեսզի նրան դարձնի ՀՀ ՎՊ նախագահ»,– գրում է թերթը։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը