Լրահոս

17.09.2013 16:44


«Մենք ապրելու ենք մեր երկրում» ՀՅԴ–ի ծրագիրը հերթական փուչիկն է

«Մենք ապրելու ենք մեր երկրում» ՀՅԴ–ի ծրագիրը հերթական փուչիկն է

Էսօր ՀՅԴ-ի ներկայացուցիչները հայտարարեցին, որ արդեն մի քանի ամիս է, ինչ ՀՅԴ-ն աշխատում է «Մենք ապրելու ենք մեր երկրում» ծրագրի ուղղությամբ, և ներկայացրեցին էն 10 կետերը, որոնց միջոցով պատրաստվում են իրականացնել էդ ծրագիրը: Կարդացի ծրագրի կետերն ու հասկացա, որ դա հերթական փուչիկ է, քանի որ ՀՅԴ-ի վերջին քայլերն ու ծրագրի դրույթները պարզապես հակասում են իրար, իսկ ծրագրի գլխավոր կետը ընդհանրապես չկա: Օրինակ, կետերից մեկում գրված է. «Հարկային և մաքսային քաղաքականությունը դարձնել կանխատեսելի, ներդրումները՝ խրախուսող»: Ինչպես եք պատկերացնում դա իրականացնել, եթե մենք ունենք Սերժ Սարգսյանի նման ղեկավար, ով մեկ մարդու տնտեսություն է կառուցում, և 2008 թվից սկսած Տիգրան Սարգսյանի հետ միասին իրենց «մեծ բյուջեի քաղաքականություն»-ով ուղղակի ոչնչացնում են հարկային համակարգը, ինչի արդյունքում մենք ունենք անդադար աճող հարկային բեռ և այլ նմանատիպ երևույթներ:Ուրեմն, էս խնդրի լուծման համար պետք է ազատվել Սերժ ու Տիգրան Սարգսյաններից, քանի որ նրանք չեն պատրաստվում փոխել իրենց քաղաքական գիծը: 9-րդ կետում էլ նշված է. «Բարձրացնել երկրի անվտանգության մակարդակը»: Եւ դա էն պարագայում, երբ դուք ողջունեցիք Սերժի քայլը` Մաքսային միության հետ կապված, դրանով իսկ համաձայնելով դառնալ ՌԴ-ի նահանգներից մեկը: էլ չեմ ասում էն բանի մասին, որ առանց նախաձեռնող քաղաքականության ջատագով և գիշերային որոշումների սիրահար Սերժից ազատվելու հնարավոր չէ ապահովել էս երկրի անվտանգությունը: Էլ չեմ նշում էն բոլոր ֆինանսական ներդրումները, որոնք մենք կորցնում ենք Սերժի անպատասխանատու քայլերի պատճառով, ինչպես դա կլինի, օրինակ, Մաքսային միության հետ կապված իր որոշումից հետո: Կարելի է նաև մյուս կետերի շուրջ խոսել, բայց իմաստ չկա, քանի որ բոլոր ծրագրերի հիմնական և առաջնային կետը պետք է լինի Սերժից ազատվելը, քանի որ առանց դրա ոչ մի ծրագիրն էլ հնարավոր չէ իրականացնել, և առանց էդ պահանջի ցանկացած ծրագիրը ուղղակի դատարկ փուչիկ է:
Գրիգոր Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը