Բժիշկները դժվարությամբ են երկրպագուի ուղիղ աղիքից հանել սպորտային թերթը
30–ամյա մի մոսկվացի անսովոր քայլի է դիմել տեղի թերթերից մեկի սպորտային անցուդարձն ուսումնասիրելուց հետո։ Տեսնելով, որ իր սիրելի թիմը պարտվել է, հուսահատված երկրպագուն թերթը մտցրել է իր սեփական հետանցքը։ Այս մասին տեղեկացնում է «mk.ru»–ն։
Պարզվել է նաև, որ մինչ օտար մարմինն իր օրգանիզմում տեղադրելը երկրպագուն վատ նորություններով թերթը մի քանի տակ ծալել է, վրան պահպանակ հագցրել, ինչից հետո այն մտցրել իր ուղիղ աղիքը։ Թերևս երիտասարդը կարծել է, որ որոշ ժամանակ անց այն բնական ճանապարհով դուրս կգա։ Բայց սպասելով մի քանի օր՝ հասկացել է, որ դա տեղի չի ունենա։ Բանը հասել է վիրահատական միջամտության, քանի որ շատ ժամանակ է անցել, և օրգանիզմում բորբոքում է սկսվել։ Ուշքի գալով՝ երիտասարդը բժիշկներին խոստացել է, որ այլևս այդպիսի փորձեր չի կատարի իր վրա։
Բժիշկները հայտնել են, որ վերջին տարիներին շատ են լինում դեպքեր, երբ հաճախորդների մարմիններից օծանելիքի տարաներ, գազար, էլեկտրական լամպեր և նմանատիպ այլ իրեր են հանում։

7or.am